Հացի գործարանի վերելակի հորանից դիակ են հանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 6, 2011 14:03
Հունիսի 3-ին՝ժամը 10.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող հացի գործարանի վերելակի հորանում մարդ է ընկել, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով հորանից դուրս է բերվել 1963թ.-ին ծնված Մարատ Ղազարյանի դին: Նախնական տվյալներով դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ի երեկոյան, իսկ դիակը հայտնաբերվել է հունիսի 3-ի առավոտյան:






Facebook
Tweet This
Email This Post
