Բեն Լադենին սպանել են «հակադրախտային» խոզի փամփուշտներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 6, 2011 13:34

Որպեսզի Բեն Լադենը դրախտ չընկնի, ամերիկյան «կոմանդոսը»  նրան ոչնչացնելու համար կիրառել  է  խոզի ճարպով պատված փամփուշտներ:

Silver Bullet Gun Oil ընկերությունը, որ զինամթերք է  արտադրում ԱՄՆ ռազմական կարիքների համար, հաստատում է, որ ամերիկացիներին մատակարարում  է  խոզի ճարպի հիման վրա ստեղծված հատուկ քսուք, որով զինվորները պատում են փամփուշտները: Դրանք մեծ պահանջարկ ունեն Աֆղանստանում ու Լիբիայում ամերիկյան մարտիկների շրջանում: Նույն ընկերության կայքում ասվում է.«Խոզի ճարպով պատված փամփուշտով սպանված մահմեդականը հաստատ դրախտում չի հայտնվի»: Պարզվել է նաև, որ ամերիկացիները  «հակաիսլամական»  քսուք օգտագործում են  2004-ից:

Քսուքի 13%-ն է միայն խոզի ճարպ, այդուհանդերձ ընկերության ներկայացուցիչները համոզված են` դա էլ բավարար է, որ մահմեդականների առջև դրախտի դռները փակվեն: Հայտնի է, որ մահմեդականները խոզին համարում են կեղտոտ կենդանի ու միսը չեն օգտագործում :

 

 

 

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply