Ավտոպատահար Դավիթ Անհաղթի փողոցում. 6 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 6, 2011 13:00

Հունիսի 5-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.10-ին Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել 25-ամյա Արթուր Ք.-ի վարած «Մերսեդես» և 30-ամյա Գագիկ Պ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով Արթուր Ք.-ն, Գագիկ Պ.-ն և նրա 4 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

 

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply