Մեքենան ընկել է ջրատարը, վարորդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 6, 2011 12:49

Հունիսի 4-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Արտաշատի  բաժնում  հաղորդում է ստացվել, որ Երասխ-Երևան ճանապարհին՝ Հովտաշեն գյուղի հատվածում, ավտոմեքենա է շրջվել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 34-ամյա Արթուր Աբրահամյանի վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ջրատարի մեջ ու շրջվել:

Ստացած մարմնական վնասվածքներից վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

 

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply