7-ամսական երեխայի մոտ սեռահասունացում է սկսվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 6, 2011 12:24

Հորմոնալ խանգարման հետևանքով  7-ամսական երեխան հասուն աղջիկ է դարձել. մեծացել է կուրծքը և դաշտան է սկսվել:

Կրասնոդարի մարզում երեք ամսական աղջկա մոտ երկրորդային սեռական օրգանները սկսվեցին արտահայտվել, իսկ 7-ամսականում փոքրիկի մոտ դաշտանային ցիկլ սկսվեց:

Ընտանիքում երկրորդ երեխայի ծնունդին վաղուց էին սպասում: Երիտասարդ հայրը համոզված էր, որ տղա է ունենալու, իսկ մայրը երազում էր երկրորդ աղջիկն ունենալու մասին: Ծննդատնից դուրս գրվեցին  բժիշկների հավաստիացմամբ` լիարժեք առողջ: Միլանայի զարգացման առաջին շեղումները մայրը նկատել է , երբ ճստլիկն ընդամենը 3-ամսական էր. երեխայի մոտ սեռահասունացմանը հատուկ մազածածկույթ է աճել: Ահաբեկված մայրն իսկույն երեխային տարել է  բժշկի մոտ, որը հանգստեցրել է ասելով, թե ոչ մի արտակարգ բան չկա: Իսկ երբ երեխան դարձավ 7 ամսական, պստլիկ կուրծքն ուռչեց ու սկսվեց դաշտանը:

Ապշած բժիշկն ասում է.«Մենք գործ ունենք սեռահասունացման հետ, սակայն ինչ կարելի է ասել այս դեպքում. ընդամենը, որ սա շեղում է»: Հայրն ասում է, որ երեխային հետազոտել են ու ասել , որ նա հիպոֆիզի վրա ուռուցք ունի, սակայն`  «ինչպես կարելի է թույլ տալ, որ պստլիկին քիմիաթերապիա անեն, չէ, որ նա ճստիկ է ու չի ապրի դրանից հետ»: Երեխային  տարան Մոսկվա ` հետազոտության ու փառք Աստծուն` ախտորոշումը չհաստատվեց: Միայն մի հանգամանք կա, որ փորձառու մասնագետներին անելանելի դրության մեջ է գցել. երեխան իր հասունացումից 12 տարով առաջ է ընկել: Նրա օրգանիզմում հորմոնների մակարդակը հասուն կանանց համեմատությամբ 5 անգամ գերազանցում է նորմը  (եղել է դեպք, երբ հասունացում է գրանցվել 5 տարեկանում): Այժմ որոշվել է երեխային տարեկան մեկ անգամ հորմոնների աճը դանդաղեցնող ներարկում կատարել:

 

Դիտվել է 2508 անգամ:
Print Friendly

Leave a Reply