Պակիստանում սպանել են լրագրողի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 24, 2009 15:33

_pakistan_peshawar_Աֆղանական «Shamshad» հեռուստաընկերության պակիստանյան Պեշավարի մասնաճյուղի 40-ամյա ղեկավարը սպանվել է անհայտ անձանց կողմից` Պակիստանի հյուսիսարևմուտքում:

«BBC»-ն հաղորդում է, որ աֆղանացի լրագրող Ջանուլա Հաշիմ Զադեն վերադառնալիս է եղել Աֆղանստանից, երբ անհայտ զինված անձինք կանգնեցրել են ուղևորատար ավտոբուսը և ներս մտնելով` գնդակահարել լրագրողին: Վիրավորվել է նաև ավտոբուսի մեկ այլ ուղևոր:

Հաշիմ Զադեն հայտնի էր իր քննադատական ռեպորտաժներով` ուղղված թալիբների դեմ:

Այս տարի Պակիստանի հյուսիսարևմուտքում առնվազն 3 լրագրող է սպանվել:

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply