Համաներմամբ ազատ է արձակվել 400 դատապարտյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 6, 2011 12:09

Հունիսի 5-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 400 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 7 դատապարտյալի պատժաչափը: Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակումը մեկնարկել է մայիսի 27-ից:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 43-ը,

«Էրեբունի» – ազատ է արձակվել 91-ը,

«Վարդաշեն» – ազատ է արձակվել 30-ը, կրճատում 1,

«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 24-ը, կրճատում 3,

«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» – ազատ է արձակվել 42-ը,

«Վանաձոր» – ազատ է արձակվել 14-ը,

«Սևան» – ազատ է արձակվել 48-ը,

«Հրազդան» – ազատ է արձակվել 19-ը,

«Աբովյան» – ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,

«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը,

«Կոշ» – ազատ է արձակվել 77-ը:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:

 

 

Դիտվել է 693 անգամ:
Print Friendly

Leave a Reply