Ի՞նչ կարժենա E.Coli բակտերիան Եվրոպայի վրա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 6, 2011 13:24

Եվրոպացի ֆերմերները միլիոնավոր եվրոների վնասներ են կրում, բազմաթիվ տնտեսություններ հայտնվել են սնանկացման եզրին: Պատճառը` E.Coli բակտերիան է, որն,  ըստ նախնական ենթադրության,  մարդկանց փոխանցվում էր բանջարեղենից: Վերջին բացահայտումը, ըստ որի  վարակի աղբյուրը ծլարձակած սոյան է, փոքր-ինչ մեղմել է իրավիճակը, սակայն խուճապը դեռ չի վերացել:

Եվրամիությունում բանջարեղենի շաբաթական շրջանառությունը 1 մլրդ եվրո է, ֆերմերների վնասները գնահատվում են առնվազն 300 մլն եվրո: Համարյա ողջ Եվրոպայում մարդիկ դադարել են բանջարեղեն գնել, իսկ գերմանական իշխանությունները մարդկանց խորհուրդ են տվել միառժամանակ խուսափել վարունգից, լոլիկից եւ սալաթներից:

Ռուսաստանում ոչ միայն արգելել են բանջարեղենի ներմուծումը Եվրոպայից, այլեւ վաճառքից հանվում են մինչ արգելքը ներմուծված կարտոֆիլը, կաղամբը եւ այլ բանջարեղեններ:  Օրինակ` շուկաներին արգելվել է վաճառել ֆրանսիական կարտոֆիլը:

Նշենք, որ Ռուսաստանի կողմից բանջարեղենի ներմուծման արգելքը մեր տարածաշրջանի վրա չի տարածվում, իսկ հայկական որոշ ընկերություններ նախատեսում են ռուսական շուկայում եվրոպական բանջարեղենին փոխարինել հայկականով:

 

NEWS.am

 

Դիտվել է 1451 անգամ:
Print Friendly

Leave a Reply