ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» երգի համույթն արժանացել է «Վիվատ Պաբեդա» զինվորական երգի փառատոնի գլխավոր մրցանակին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 6, 2011 11:55

Ապրիլի 28-ից մայիսի 2-ը Մոսկվայի Զելենոգրադ քաղաքում տեղի է ունեցել «Վիվատ Պոբեդա» խորագրով ամենամյա զինվորական երգի փառատոնը, որի գլխավոր մրցանակին այս տարի արժանացել է ՀՀ պաշտպանության նախարության «Զորական» երգի համույթը:

Արդեն 12-րդ անգամ է, ինչ ԱՊՀ երկրների զինվորական երգչախմբերի միջև անցկացվում է «Վիվատ Պոբեդա» խորագրով զինվորական երգի փառատոնը: Մեր երկիրը նախկինում այս միջոցառմանը մասնակցել է 8 անգամ և ամեն անգամ էլ արժանացել է մրցանակային տեղերի: Այս տարի փառատոնը նվիրված էր Մոսկվայի պաշտպանության 70-ամյակին: Ստուգատեսին մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրները,  ընդհանուր առմամբ` 24 համույթ:

 

 

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply