Հայաստանի հավաքականը` եզրափակչում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 6, 2011 11:58

Հայաստանի ֆուտբոլի վետերանների հավաքականը Թայլանդում ընթացող վետերանների ֆուտբոլի աշխարհի առաջնության «Բ» խմբի մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը: Մեր երկրի  հավաքականը խմբային մրցաշարի վերջին` 4-րդ խաղում 2:0 հաշվով հաղթել է Շոտլանդիայի թիմին և վաստակել 10 միավոր: Հայաստանի հավաքականը եզրափակչոևմ կմրցի «Ա» խմբի հաղթող Իրանի վետերանների հավաքականի հետ: Հարևան երկրի ներկայացուցիչները, ինչպես նաև Անգլիայի ու Նոր Զելանդիայի թիմերը, վաստակել են 9 միավոր, սակայն  խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ նրանք շրջանցել են մրցակիցներին: Հայաստանի ֆուտբոլի վետերանների հավաքականի գլխավոր մարզիչն է Արմեն Սանամյանը, թիմի կազմում ընդգրկված են նախկինում ճանաչված ֆուտբոլիստներ Բաբկեն Մելիքյանը, Սամվել Պողոսյանը, Գուրգեն Ենգիբարյանը, Գևորգ Քամալյանը և ուրիշներ:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply