Ուկրաինայում խոլերայով հիվանդների թիվը հասել է 14-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 6, 2011 11:50

Ուկրաինական Մարիուպոլ բնակավայրում  խոլերայով հիվանդների թիվը շարունակում է ավելանալ:

Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում մայիսի վերջին  խոլերայի մի քանի դեպք էր հայտնաբերվել: Քաղաքային Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության  մասնագետները սանիտարա-հիգիենիկ ու հակահամաճարակային միջոցառումներ են իրականացրել սուր աղիքային ինֆեկցիայով հիվանդների հայտնաբերման ուղղությամբ:

Համաճարակաբանների տվյալներով, հիվանդները վարակվել են թարմ ձկան օգտագործման հետևանքով (ձուկ բռնել են այն տեղերում, որտեղ կեղտաջրեր են թափվում): Ուստի, խոլերայի բոլոր դեպքերն էլ համարվում են  սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հետևանք: Այժմ  Ազովի ծովի Մարիուպոլի հատվածում ձկնորսությունը սահմանափակվել է, լողալ նույնպես չի կարելի:

 

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply