Հունիսին մագնիսական փոթորիկներ են սպասվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 6, 2011 11:31

Երկրի մագնիսականության ինստիտուտի տվյալների համաձայն, 2011-ի մայիսին արևի ակտիվությունը հարաբերական հանգիստ է եղել: Նկատվել են բծերի խմբեր, որոնք նպաստել են փոքր ու միջին հզորության բռնկումների: Երկրակեղևի ակտիվությունը մայիսին ավելի բարձր էր, քան տարվա առաջին ամիսներին:

Հունիսին սպասվում է, որ արեգակնային ակտիվությունը կփոփոխվի` ցածրից մինչև  հանդարտ վիճակի, սակայն չի բացառվում, որ լինեն ակտիվության շրջաններ:

Այս ամիս 2-3 փոթորիկ է սպասվում,  ամենայն հավանականությամբ` հունիսի 5-9  և 26-29:

 

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply