Քիմիայի միասնական քննությունից անբավարար է ստացել դիմորդների 23,2, ռուսերենից` 21,1 տոկոսը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 6, 2011 12:02

Քիմիայի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքներն արդեն հայտնի են. քիմիայի միջին գնահատականը 9,96 է, ռուսերենինը` 10,53:

Երկու առարկաներից էլ առավելագույն` 17-20 միավոր է հավաքել 3 դիմորդ, որը քիմիայից քննություն հանձնողների 4,3 տոկոսն է, ռուսերենից` 4,2 տոկոսը:

13-17,25 միավոր է հավաքել քիմիայից 7 դիմորդ (10,1 տոկոս), ռուսերենից 12-ը (16,9 տոկոս):

7,5-13 բալ է  ստացել  քիմիայից 43 (62,3 տոկոս) և ռուսերենից 41  դիմորդ (57,7 տոկոս):

Քննություն հանձնողներից անբավարար է ստացել քիմիայից 16 (23,2 տոկոս) և ռուսերենից 15 (21,1) դիմորդ:

Ռուսերենից բողոքարկում չի արձանագրվել, քիմիայից 2 բողոքարկման դեպք է գրանցվել` Վանաձորում և Արմավիրում:

Հունիսի մեկին կայացած քննությունների քիմիայից հայտագրված էր 102 դիմորդ, ներկայացել էր 69-ը, ռուսերենից 81 հայտագրված դիմորդներից քննությանը մասնակցել  են 71-ը:

 

 

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply