Քեմբրիջի ու Օքսֆորդի մրցակից նոր համալսարան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 6, 2011 10:39

Լոնդոնում ստեղծվում է մասնավոր համալսարան, որն, ամենայն հավանականությամբ, կդառնա Օքսֆորդի ու Քեմբրիջի մրցակիցը:

Բլումսբերիի նոր հումանիտար քոլեջի ստեղծման համար  մասնավոր հովանավորներից  բազմամիլիոնանոց գրանտ է ստացել փիլիսոփա Էյ.Սի Գրեյլինգը: Նրա մտահղացմամբ, նոր ուսումնական հաստատությունն իր կառույցով կհիշեցնի ազատ արվեստների ամերիկյան քոլեջները: Դասավանդման համար արդեն հրավիրվել է Բրիտանիայի   14  «աստղային» պրոֆեսոր: Դիմումներն ընդունվելու են հունիս ամսից, իսկ առաջին եռամյա համալսարանական կուրսը սկսվելու է 2012-ին: Տարեկան կունենան 375 ուսանող, որոնց սովորեցնելու են անգլերեն, պատմություն , փիլիսոփայություն, տնտեսագիտություն արդարադատություն: Ուսանողնորը կարող են մեկ առարկա ընտրել հիմնական պրոֆիլի համար և ևս 2-ը` լրացուցիչ: Ընդ րում, ուսման վարձը մյուս բուհերի համեմատ կրկնակի ավելի է  լինելու (9 հազար ֆունտ), իսկ պրոֆեսորները կստանան իրենց  կոլեգաների համեմատ 25%-ով ավելի:

 

Դիտվել է 1801 անգամ:
Print Friendly

Leave a Reply