Ծեծելով սպանել է 76-ամյա կնոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 6, 2011 10:40

Հունիսի 3-ին, ժամը 03.30-ին, շտապօգնությունից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ  Տիգրան Մեծի պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 76-ամյա Սվետլանա Գրիգորյանի դիակը:

Դիահերձարանում կատարված զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը, ժամը 05.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած  օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ բերման է ենթարկվել 43-ամյա Արամ Դիլանյանը, որը խոստովանել է, որ գիշերը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, նշված բնակարանում բռունցքներով հարվածել է Ս. Գրիգորյանին և պատճառել մահ:

Արամ Դիլանյանը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

 

 

Դիտվել է 1524 անգամ:
Print Friendly

Leave a Reply