Եվրոպայում թունավորումների պատճառը սոյան է եղել, ոչ թե վարունգները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 6, 2011 10:29

Գերմանացի բժիշկները պարզել են, որ մահացու վտանգավոր աղիքային վարակի պատճառը ոչ թե վարունգներն էին, այլ ծլած սոյան:

Գերմանիայի կառավարության ներկայացուցչի խոսքով` այդ են վկայում վերջին օրերին անցկացված ուսումնասիրության նախնական արդյունքները: Սպասվում է, որ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ կայանալիք մամլո ասուլիսում:

Վարակի աղբյուրի հայտնաբերումը հնարավոր է դարձել բոլոր հանգամանքների մանրազնին ուսումնասիրության շնորհիվ:  Ենթադրվում է, որ տուժածները, որոնցից 22-ը մահացել, իսկ 2000-ը դիմել է բուժօգնություն ստանալու,  սոյան օգտագործել են որպես հավելում աղցանների համար:

 

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply