Բերեզովսկի. Վաղուց նման ահավոր մրցավարություն չէի տեսել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 5, 2011 20:30

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին խիստ դժգոհ է Ռուսաստանի հետ հանդիպման մրցավարությունից:

«Ես չէի ասի, թե մենք այսօր Ռուսաստանից վատ էինք խաղում: Ռուսները օգտագործեցին գրեթե բոլոր պահերը: Իսկ ընդհանրապես, ցանկանում եմ նշել մրցավարության ահավոր վատ մակարդակը: Ես նույնիսկ չեմ ցանկանում 11 մետրանոցի և չհաշված գոլի մասին խոսել: Ողջ հանդիպման ընթացքում մրցավարն անընդհատ սուլում էր ոչ մեր օգտին, թույլ չէր տալիս պայքարել:

Բացի այդ, խոտածածկը ամենալավ վիճակում չէր: Խոտը պետք է ավելի կարճ կտրեին: Դա ազդեց կոմբինացիոն և գեղեցիկ խաղի վրա:

Ինչ վերաբերում է ֆանատների ակիցային, ապա այդ կապակցությամբ ասելիք չունեմ»,- ասել է Բերեզովսկին:

Armsport.am

 

Դիտվել է 1615 անգամ:
Print Friendly

Leave a Reply