Երեւանում հորդառատ անձրեւի պատճառով անանցանելի են դարձել մի քանի փողոցներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 5, 2011 22:23

Երեւանում քիչ առաջ տեղացած հորդառատ անձրեւը զգալի անհարմարություններ է ստեղծել մեր քաղաքացիների համար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անանցանելի են դարձել միանգամից մի քանի փողոցներ: Մասնավորապես Երեւանի Հալաբյան, Շինարարներ, Լենինգրադյան, Ռուբինյանց փողոցներում տրանսպորտի երթեւեկությունը գրեթե կանգնել էր:

Մարդիկ ստիպված էին իջնել երթուղային մեքենաներից եւ ոտքով հեռանալ, իսկ շատերն էլ իրենց դժգոհությունն էին հայտնում քաղաքային իշխանություններից` նշելով, որ պատերը լվացելու կամ այլեւայլ նախաձեռնությունների փոխարեն շատ ավելի լավ կլիներ միջոցներ ձեռնարկել հորդ անձրեւների դեպքում երթեւեկությունը կաթվածահար չանելու համար:

NEWS.am

 

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply