Խոշոր վթար Երեւանում. Դեպքի վայրում խոչընդոտել են լրագրողի աշխատանքը (ֆոտո)
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 5, 2011 21:32
Այսօր` հունիսի 5-ին, ժամը 17:30-ի սահմաններում խոշոր ավտովթար է եղել Երեւանում:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրար են ընդհարվել Mercedes 600 14 ՏՕ 581 համարանիշի եւ ՎԱԶ-2107 մակնիշի 21 ԼՏ 912 համարանիշի ավտոմեքենաները:
Հարվածի արդյունքում ՎԱԶ-2107-ը շրջվել է: Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ` Երեւանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթեւոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին եկել շտապօգնության երեք ավտոմեքենաներ: 5 մարդու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Երբ ֆոտոլրագրողը նկարահանման աշխատանքները էր կատարում, մեքենաների տերերը` հայհոյանքներ տալով հարձակվել են նրա վրա, հարվածել եւ քաշքշել: Միայն ՃՈ աշխատակիցների շնորհիվ է հնարավոր եղել հանգստացնել հարձակվողներին: Ի դեպ, ինչպես հայտնեց Գ.Շամշյանը, նրանց ձեռքերին եղել են գարեջրի շշեր, Mercedes-ի վարորդին տեղափոխել են հիվանդանոց, եւ պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:
Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, հայհոյանքներ տալու փաստի առթիվ Գագիկ Շամշյանը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն:
Ֆոտոլրագողը հայտնեց նաեւ, որ ապահովագրական ընկերությունների աշխատակիցները վթարի վայր էին ժամանել 1 ժամ 50 րոպե անց:
Ճանապարհային ոստիկանների կանչով դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Զեյթունի բաժնի աշխատակիցները, նշված հատվածում երթեւեկությունը երկու ժամից ավելի դադարեցված է, քանի որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսդադանյանը դեպքի վայրում քննչական աշխատանքներ է կատարում: Նրա հանձնարականով ավտոմեռքենաները տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
