Ռուսաստան–Հայաստան 3:1/վիդեո/

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 4, 2011 22:17

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ շրջանը Հայաստանի հավաքականը սկսեց պարտությամբ: Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի հետ պատասխան խաղում Հայաստանի թիմը պարտվեց 1:3 հաշվով: Թեեւ մեկնարկը հուսադրող էր հայ ֆուտբոլիստների համար:http://www.youtube.com/watch?v=gZcmRZjkraY&feature=player_embedded

Ռուսաստանի հավաքականի պաշտպանությունում Իգնաշեւիչի սխալից հետո Մարկոս Պիզելին 25-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, սակայն արդեն հաջորդ գրոհում, մեկ րոպե անց Ռոման Պավլյուչենկոն հավասարեցրեց հաշիվը: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով:

59-րդ րոպեին Սեմշովի փոխանցումից հետո Ռոման Պավլյուչենկոն կրկնապատկեց Ռուսաստանի հավաքականի առավելությունը` 2:1:

73-րդ րոպեին Ռոման Պավլյուչենկոն խփեց իր երրորդ գնդակը: Սարգիս Հովսեփյանը տուգանային հրապարակում խախտեց կանոնները Յուրի Ժիրկովի նկատմամբ եւ Տոտենհեմի հարձակվողը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը: Պավլյուչենկոն մեկնարկային կազմում փոխարինել էր մեկ օր առաջ վնասվածք ստացած Ալեքսանդր Կերժակովին եւ դարձավ հանդիպման հերոսը:

85-րդ րոպեին 25 մետրից իրացրած տուգանային հարվածը եզրափակեց Հենրիխ Մխիթարյանը` գրավելով Ակինֆեեւի դարպասը, սակայն եզրային մրցավարը գրանցեց խաղից դուրս վիճակ:

Ռուսաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով եւ 13 միավորով գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը 8 միավորով մնաց 4-րդ տեղում:

Մեր խմբում այսօր, հունիսի 4-ին ավելի ուշ Սլովակիան կընդունի Անդորրային, Մակեդոնիան` Իռլանդիային:

news.am

Դիտվել է 1651 անգամ:
Print Friendly

Leave a Reply