ԱԻՄ-ականները չեն գնա ընտրությունների նման Ընտրական օրենսգրքով
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 4, 2011 15:41
Ժ«Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) նախագահ Պարույր Հայրիկյանն, անդրադառնալով շխանություն-ընդդիմություն երկխոսությանը, նշել է, որ դրա միջոցով հասարակության ուշադրությունը բևեռվում է անիմաստ, անկարևոր հայտարարությունների վրա, սակայն դրանից որևէ փոփոխություն չի լինում:
Նա կարևորել է ոչ թե բանակցող կողմերին, այլ թե ինչ են ուզում նրանք. «ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ ընտրություններ. շատ ճիշտ է պահանջել արտահերթ ընտրություններ, երբ նախորդ ընտրությունները Հայաստանում կեղծված են, բայց եթե արտահերթ ընտրություններն էլ անցկացվելու են նույն կերպ` սխալ ընթացակարգով, ապա դա անիմաստ է»,-ասել է նա:
Եթե կողմերը համաձայնության գան արտահերթ ընտրությունների մասով, ապա Հայրիկյանի խոսքերով, դա նշանակում է, որ համաձայնության են եկել ցուցակների առումով. «Կերակրամանից ինչ «փայ» են տալու ՀԱԿ-ին. անցյալում դու էիր ինձ տալիս, հիմա ես` քեզ»:
Պարույր Հայրիկյանի համար անհասկանալի է նաև, թե ինչպես է ընդհանրապես ՀԱԿ-ն ընտրությունների գնում այն Ընտրական օրենսգրքով, որին դեմ են քվեարկել երկու ընդդիմադիր քաղաքական ուժեր`Դաշնակցությունն ու «Ժառանգությունը»`մատնանշելով օրենքի նախագծում առկա թերությունները: «Հայաստանում բոլոր ընտրություններն են եղել անարդար, և հատկապես 1991թ. ընտրությունները»,- ասել է Հայրիկյանը`նշելով, որ Հայաստանի ընտրական համակարգը խախտում է մարդու իրավունքները:
Հայրիկյանը հայտարարել է, թե ԱԻՄ-ականները չեն գնա ընտրությունների նման Ընտրական օրենսգրքով, իսկ եթե գնան էլ, ապա միայն ամեն բան փոխելու նպատակով:






Facebook
Tweet This
Email This Post
