Սերժ Սարգսյանը հրաժեշտ է տվել Մարի Յովանովիչին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 4, 2011 15:17

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության ղեկավարին՝ Հայաստանում իր գործունեության ընթացքում ջերմ և արդյունավետ փոխգործակցության համար:  Մարի Յովանովիչը նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրվել է ակնհայտ առաջընթաց և ընդգծել, որ ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ կապերի շարունակական խորացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Յովանովիչի անձնական ներդրումը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման և խորացման գործում, հաջողություններ մաղթել նրան՝ հետագա դիվանագիտական աշխատանքում:

 

Դիտվել է 1655 անգամ:
Print Friendly

Leave a Reply