«ՎիվաՍել ՄՏՍ»-ին ահաբեկած զանգի հեղինակը անչափահաս լոռեցի է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 4, 2011 15:07
«ՎիվաՍել ՄՏՍ»-ում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգի հեղինակը Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, անչափահաս Ս. Մելքոնյանն է: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին: Կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին, ժամը 12.54-ին, «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի զանգահարել է իրենց և հայտնել, որ «ՎիվաՍել»-ի շենքում ռումբ է տեղադրված և 45 րոպեից այն գործի է դրվելու:
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր էին մեկնել ոստիկանության, ԱԱԾ, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
Համալիր ստուգումների արդյունքում  պարզվել էր, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը, նշված շենքում ռումբ կամ այլ պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել:
՝
Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply