“Ալ Քաիդան” ֆիլմի միջոցով ջիհադի կոչ է արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 4, 2011 14:15

“Ալ Քաիդա” ահաբեկչական ցանցը  կայքերում հրապարակել է արմատական իսլամականների 100 րոպե տևողությամբ ֆիլմը, ուր կոչ է անում “ահաբեկչություններ անել թշնամու հողի վրա”: Տեսանյութը վերնագրված է`”Դու պատասխանատու ես միայն ինքդ քեզ համար”: Ֆիլմում ներկայացված է Այաման ալ-Զավախիրիի ելույթը, որ երկար ժամանակ համարվում էր Ուսամա բեն Լադենի աջ ձեռքը: Նա ահաբեկչության կոչ է անում արևմտյան երկրներում բնակվող մահմեդականներին, քանի որ նրանք կարող են կարևորագույն դեր խաղալ “սիոնիստների ու խաչակիրների” դեմ պայքարում: Մեկ ուրիշ մահմեդական, որ հայտնի է “ամերիկացի Ազզամ” անունով, հայտնել է, որ արմատական մահմեդականները ԱՄՆ-ում ազատ կարող են գնել ավտոմատ զենք: Նա հայտնել է նաև, որ “Ալ Քաիդան” մտադիր է “թուլացնել վախկոտ թշնամուն” ազդեցիկ հասարակական գործիչների վրա հարձակումով:

 

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply