Կգա՞ Զեմֆիրան Հայաստան
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 4, 2011 13:54
Երգչուհի Զեմֆիրայի հայ երկրպագուներն այնքան են երազել նրա համերգին մասնակցել, որ համախմբվել երգչուհուն Հայաստան բերելու գաղափարն իրականացնելու շուրջ: Այս նպատակով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել է «Требуем Земфиру в Армению» խումբը, որը նպատակ ունի մի տեղ համախմբել Զեմֆիրայի արվեստի սիրահարներին և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Խումբը նպատակ ունի նաև պարզել, թե քանի հոգի է պատրաստ տոմս գնել նրա համերգին մասնակցելու համար։ Այս պահի դրությամբ խմբում 3251 մարդ կա։
Օրեր առաջ խմբի ակտիվիստները «Требуем Земфиру в Армению» ծրագրի շրջանակներում Երևանի «FriendsBar»–ում կազմակերպել էին «Zemfira party», որի ընթացքում ցուցադրվել է երգչուհու մասին ֆիլմն ու կենդանի երաժշտությամբ կատարվել նրա երգերը։
Խմբի անդամները դիմել են համապատասխան կազմակերպությանն ու ատյաններին, որոնք էլ արդեն կապվել են երգչուհու մենեջերների հետ: Այժմ բոլորը սպասում են նրա պատասխանին։






Facebook
Tweet This
Email This Post
