Ադրբեջանի ԱԳՆ. «Ադրբեջանը Հայաստանին թույլ չի տա մասնակցել «Բաքու–Թբիլիսի–Կարս» նախագծին»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 4, 2011 13:43
Ադրբեջանը Հայաստանին թույլ չի տա մասնակցել այն տարածաշրջանային նախագծերին, որոնց մասնակցում է Ադրբեջանը, այդ թվում և «Բաքու–Թբիլիսի–Կարս» նախագծին։ Այս մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը։
Հաղորդագրությունը Ադրբեջանի ԱԳՆ–ն տարածել է այն բանից հետո, երբ Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ընդգծել էր Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին Հայաստանի կողմից օգտագործելու հնարավորության մասին։






Facebook
Tweet This
Email This Post
