«Նման տեղեկությունների տարածումը հերթական սադրանքն է». Դավիթ Կարապետյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 4, 2011 13:07
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանություն է տարածել ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդած այն տեղեկության վերաբերյալ, ըստ որի՝ հայկական զինված ուժերը հունիսի 3-ին ադրբեջանցի քաղաքացիական անձ են սպանել։
«ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե իբր ղարաբաղյան զինված ուժերի կողմից ադրբեջանցի քաղաքացիական անձ է սպանվել: Եթե ադրբեջանական կողմն ունի ապացույցներ, ապա կարող է դրանք ներկայացնել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար: Կարծում եմ` նման տեղեկությունների տարածումը հերթական սադրանքն է Կազանում նախատեսված նախագահների հանդիպումից առաջ, որով ադրբեջանական կողմը փորձում է քաղաքական միավորներ շահել»,- ասվում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի մեկնաբանությունում:






Facebook
Tweet This
Email This Post
