Մամեդյարովն ու Քլինթոնը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 4, 2011 11:46

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել Պետնախարար Հիլարի Քլինթոնի հետ։

Հանդիպման ժամանակ Քլինթոնն ընդգծել է երկկողմանի հարաբերությունների ռազմավարական կարևորությունը։ Բացի այդ, նա նշել է այն հարցերի շրջանակը, որի վրա կողմերը պետք է համատեղ աշխատանքներ տանեն։ Խոսքը գնում է երկկողմանի հարաբերությունների, տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների մասին։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Քլինթոնը նշել է, որ ԱՄՆ-ը ու Ադրբեջանը շարունակելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խնդրի կարգավորման ուղղությամբ տարվող ջանքերը։

Մամեդյարովն իր հերթին նշել է. «Երկու երկրների միջև հարաբերությունները շատ լավ են զարգանում և կրում են ռազմավարական բնույթ։ Երկու երկրներին անհրաժեշտ է առավել ամրապնդել իրենց համագործակցությունը։

Ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարություն հնչեցրին, ինչն օգտակար է այն տեսանկյունից, որ այդ չկարգավորված հակամարտությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք, որ դրանից առաջ էլ Մամեդյարովն ԱՄՆ-ում Ղարաբաղի հարցը քննարկել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, համաշխարհային մամուլի ու վերլուծաբանների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ։

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply