Ավտովթար Աշտարակի կամրջի մոտ. կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 4, 2011 11:35

Հունիսի 3-ին, ժամը 23:50-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել  Վանաձոր-Աշտարակ ավտոճանապարհին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշտարակ քաղաքի արեւելյան սկզբնամասում` նորակառույց կամրջի հարեւանությամբ, Աշտարակի բնակիչ, 23-ամյա Հայկազ Մարուքյան, վարելով ՎԱԶ-2107 մակնիշի 21 ՕՕ 530 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթեւեկելի գոտուց, շրջվել, եւ հարվածել էլեկտրական սյանը: Վթարի հետեւանքով նա եւ ուղեւոր, 18-ամյա Սպարտակ Մարուքյան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի քաղաքային հիվանդանոց: Հարվածից էլեկտրական սյունը կոտրվել է:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Այնտեղ էին նաեւ Արագածոտնի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի բաժնի Աշտարակի քննչական բաժանմունքի քննիչը: Նրա հանձնարարականով մեքենան տեղափոխվեց Աշտարակի ոստիկանության տուգանային հրապարակ:

 

 

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply