Գերմանական հաշվարկ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 4, 2011 10:40

Այսօր Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների հանդիպումից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հանդիպելով ռուսաստանցի լրագրողներին, հայտնել է, որ ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում այլ գործելաոճ է ,և նախապես չի հայտնվում ֆուտբոլիստների պարգևավճարի չափը: Մինչև այդ տարածվել էր, որ հաղթանակի դեպքում Հաայսատանի հավաքականի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը ստանալու է 40 հազար դոլար, իսկ ոչ-ոքի արդյունքի համար նրանցից ամեն մեկը հարստանալու է 10 հազարական դոլարով: Կարճ ասած, նա հերքել է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրն այդպիսի փողեր կստանա: «Կհաղթեն, կգան հանդերձարան, կիմանան»,- ասել է նա

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply