Հայաստանին է վերադարձվել 20տարի առաջ գողացված Այվազովսկու նկարը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 4, 2011 6:38

Նկարը գողացվել էր Հայաստանի արտասահմանի հետ  բարեկամության և մշակութային կապերի միությունից (ՀՄԿՄ), երբ նրա շենքը վերանորոգում էին; Այդ մասին պատմում է (ՀՄԿՄ)-ի նախկին աշխատակից, այժմ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Կտավը գողացվել էր գիշերը և շտապելուց շատ կոպտորեն նրան կտրել էին շրջանակից:

Նկարը հայտնաբերվել է “Գելոս” աճուրդի տանը 2011թ. փետրվարին ; Այն աճուրդի է ներկայացրել Ռուսաստանի Ֆեդերացիայի Խորհրդի անդամ  , կոլեկցիոներ Հովհաննես Օհանյանը: Երբ նա հայտնաբերել է , որ նկարը գողացված է, անմիջապես հանել է այն աճուրդից: Նա ասում է, որ բնանկարը ձեռք է բերել մոտ յոթ տարի առաջ, նախապես ստուգելով նրա ծագումը : Բայց  Ինտերպոլի և Ռուսաստանի մշակութային պահպանության ստուգումները ոչինչ չեն հայտնաբերել:

“Երբ ես իմացա, թե ինչպես է կտավը գողացվել Ե րևանից , անմիջապես կապվեցի նախագահ Սերժ Սարգսյանի հետ , տեղյակ պահեցի նրան այդ մասին և հայտնեցի պատրաստակամությունս նկարը օրինական տիրոջը հանձնելու վերաբերյալ:

Հայաստանի Ազգային պատկերասրահում պահվում է մեր հայրենակցի ամենամեծ հավաքածուն  (մոտ 100 նկար):

 

Դիտվել է 1916 անգամ:
Print Friendly

Leave a Reply