Սինոփսիսը և Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտը հաջողությամբ համագործակցում են Ինտեգրալ Սխեմաների նախագծման ոլորտում Ռուսաստանի ուսանողներին կրթելու համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 3, 2011 21:23

Ռուսաստանում Ինտեգրալ Սխեմաների նախագծման ոլորտի բարձր որակավորմամբ աշխատուժը շարունակում է ընդլայնվել, քանի որ Սինոփսիս-ՄԷՏԻ միասնական մագիստրոսական ծրագրի ուսանողներն ավարտում են կրթությունը և աշխատանքի անցնում տարածաշրջանի կիսահաղորդչային ոլորտի առաջատար ընկերություններում
Կիսահաղորդիչների նախագծման և արտադրության  համար ծրագրային միջոցների և մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը և Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտն (ՄԷՏԻ) այսօր հայտարարեցին, որ մագիստրոսական ծրագրի ևս 17 ուսանողներ հաջողությամբ ավարտեցին իրենց ուսումնառությունը Սինոփսիսի և ՄԷՏԻ-ի համատեղ կրթական ծրագրով և պատրաստ են սկսել ճարտարագետի իրենց մասնագիտական կարիերան: Արդեն հինգ տարի է` Սինոփսիս-ՄԷՏԻ համատեղ երկամյա մագիստրոսական ծրագիրը միկրոէլեկտրոնիկայի առաջնակարգ կրթություն է տրամադրում: Ծրագիրը հիմնված է Սինոփսիսի ծրագրային գործիքների փաթեթի և Սինոփսիսի համալսարանական ծրագրի շրջանակներում Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) կողմից տրամադրված Գերմեծ ինտեգրալ սխեմաների (ԳՄԻՍ) նախագծման ուսումնական ծրագրի վրա: Ծրագրի նպատակն է Սինոփսիս-ՄԷՏԻ ուսումնական կենտրոնում պատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետներ ԳՄԻՍ նախագծման ոլորտում: Մինչ օրս 74 ուսանող  ավարտել է Սինոփսիս-ՄԷՏԻ ծրագիրը և ներդնում Է մասնագիտական գիտելիքները` Ռուսաստանին առաջնորդելու դեպի բարձր տեխնոլոգիաների զարգացման հաջորդ փուլ:
Բոլոր 74 շրջանավարտներն արդեն աշխատում են կիսահաղորդչային առաջատար ընկերություններում: Նրանք Միկրոնի, Անգսթրեմի, Ռուսաստանի գիտության ակադեմիայի Միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նախագծման խնդիրների ինստիտուտի, NI ELVIS-ի և Ռուսաստանի բարձր տեխնոլգիաների արտադրության զարգացումը խթանող կիսահաղորդչային այլ ընկերությունների առաջատար մասնագետներ են:
Արտադրության և կրթության համագործակցության իրեն արդարացրած կրթական մոդելի կիրառումը ծրագրին հնարավորություն է տալիս Ռուսաստանի աշխատուժին տրամադրել արտադրությանը պատրաստ շրջանավարտներ, ովքեր արտադրությունում արագ արդյունավետություն ցույց տալու համար համապատասխան գիտելիքներ և ունակություններ ունեն:
Այս տարվա ավարտական արարողության ժամանակ է Սինոփսիս ընկերության կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմենիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, ՄԷՏԻ պատվավոր պրոֆեսոր Ռիչ Գոլդմանը շրջանավարտներին հանձնեց Սինոփսիսի վկայականները: ՙՄԷՏԻ-ի հետ մեր համատեղ ծրագիրը մեկնարկեց հինգ տարի առաջ` Ռուսաստանի կիսահաղորդչային արտադրությունում ներդրումներ անելու նպատակով: Արդյունքներն ակնհայտ են: Այս ծրագրի շրջանավարտ բարձր որակավորում ունեցող մասնագետները նշանակալի ներդրում են կատարում, – ասել է պրն. Գոլդմանը: – Մենք լիահույս ենք, որ այս տարվա շրջանավարտները կշարունակեն ավանդույթը, և անհամբեր սպասում ենք մեր վստահելի և լավ գործընկեր ՄԷՏԻ-ի հետ համագործակցության շարունակությանը՚:
ՙՄենք ուրախ ենք Սինոփսիսի հետ այսպիսի հաջող համագործակցության համար: Ռուս գործատուները շնորհակալ են մեզանից և Սինոփսիսից այսպիսի բարձր ունակությունների տեր մասնագետներ պատրաստելու համար: Հույս ունենք, որ մեր համագործակցությունը տարիներով կշարունակվի ՚, – ասել է ՄԷՏԻ-ի առաջին պրոռեկտոր, պրոֆ. Վլադիմիր Բեսպակովը:
ՙԵս ուրախ եմ, որ ծրագիրն ավելի ու ավելի ինքնուրույնություն է ձեռք բերում այն փաստի շնորհիվ, որ ծրագրի որոշ շրջանավարտներ արդեն ասպիրանտուրայի ուսանողներն են և մասնակցում են ուսուցանման գործընթացին, – ասել է ՍԱՈՒԴ տնօրեն և Հայաստանի Հանրապետության Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆ. Վազգեն Մելիքյանը: Ի լրումն ուսումնական միջավայրում ամենաժամանակակից նախագծման հնարավորություն տվող 90 նանոմետր տեխնոլոգիայով ուսումնական նախագծման փաթեթին` մինչև այս տարեվերջ ՄԷՏԻ-ն կստանա նաև 32/28 նանոմետր տեխնոլոգիայով ուսումնական նախագծման փաթեթ՚:
ՙԵս արդեն վայելում եմ Սինոփսիս-ՄԷՏԻ համատեղ ուսումնական ծրագրի շնորհիվ իմ ստացած գերժամանակակից կրթության արդյունքները: Ուսումնառության այս երկու տարիներն ինձ հնարավորություն են տվել ավելացնել ինչպես տեսական գիտելիքներս, այնպես էլ Սինոփսիսի ԷՆԱ գործիքներին տիրապատելու  հմտություններս: Եվ այժմ, աշխատելով Միկրոնում, ես ներդնում եմ գիտելիքներս մեր երկրի միկրոէլեկտրոնիկայի նախագծման արտադրության զար•ացման մեջ՚, – ասել է Սինոփսիս-ՄԷՏԻ համատեղ կրթական մագիստրոսական ծրագրի 2011թ. շրջանավարտ և Միկրոնի մասնագետ Ռոման Մատվեևը:

Սինոփսիսի համալսարանական ծրագրի մասինՍինոփսիսի Համաշխարհային Համալսարանական Ծրագիրը սկսած 1986 թվականից ուսուցման եվ գիտական աշխատանքների համար մատակարարում է գործիքներ եվ միջոցներ:  Սինոփսիսի  Համալսարանական Ծրագիրն ամբողջ աշխարհում ներառում է Սինոփսիսի գործիքներով ապահովված ավելի քան 450 ինստիտուտների  հազարավոր ուսանողների եվ պրոֆեսորների: Համալսարանի դասախոսական կազմի նպատակն է պատրաստել ապագա աշխատուժ: Սինոփսիսի  Համաշխարհային Համալսարանական Ծրագիրը մատչելի է դարձնում Սինոփսիսի  լավագույն ծրագրային միջոցները` տրամադրելով անվճար ուսուցում եվ ուսումնական ծրագրի զարգացման օգնություն: Առավել հավանական է, որ ուսանողները, փորձ ձեռք բերելով Սինոփսիսի առաջատար ծրագրային գործիքների միջոցով, կկարողանան կիսահաղորդչային տեխնոլոգիայի արագ փոփոխվող աշխարհում աշխատել որպես բարձր արտադրողականություն ունեցող մասնագետներ:
ՄԷՏԻ-ի մասինՄոսկվայի Էլեկտրոնային Տեխնոլոգիայի Ինստիտուտը (ՄԷՏԻ) հիմնադրվել է 1965 թվականին: Այն տեղակայված է Զելենոգրադում: ՄԷՏԻ-ի առաջնակարգ ուսուցումն իրականացվում է բարձրակարգ աշխատակազմի օգնությամբ, որն ընդգրկում է 100 գիտությունների դոկտորների, ավելի քան 300 թեկնածուների եվ ունի սեփական կրթական ծրագիր եվ ժամանակակից ուսումնական մեթոդներ: Կրթական ծրագիրն ապահովում է ֆիզիկայի, մաթեմատիկայի, համակարգչային գիտության ֆունդամենտալ ուսուցում, ինչպես նաեվ օտար լեզվի, շուկայագիտության, մենեջմենթի դասընթացներ եվ խորը մասնագիտական կրթություն: ՄԷՏԻ-ն համագործակցում է Եվրոպայի եվ ԱՄՆ-ի առաջատար համալսարանների հետ, մասնակցում է բակալավրական, մագիստրոսական եվ պրոֆեսորական փոխանակման ծրագրերի: Առկա ուսուցման ուսանողներն իրենց պրակտիկ աշխատանքն անում են ՄԷՏԻ-ի լաբորատորիաներում եվ Մոսկվայի ու Զելենոգրադի ընկերություններում: Էլիտար մասնագիտական ուսուցման ծրագիրն իրականացվում է ՄԷՏԻ-ի եվ էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում առաջատար մի շարք օտարերկրյա ընկերությունների` Քադենսի, Սինոփսիսի, Մենթոր Գրաֆիքսի եվ ուրիշների  հետ համատեղ:
Սինոփսիս Արմենիա ՓԲԸ և Սինոփսիս ընկերության մասին Սինոփսիսը կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ոլորտի համաշխարհային առաջատարն է: Ընկերությունն էլեկտրոնիկայի գլոբալ շուկային տրամադրում է  տեխնոլոգիական համակարգերի, կիսահաղորդիչների նախագծման և ստուգման հենքեր, ինտեգրալ սխեմաների արտադրության և արտադրողականության բարձրացման նորագույն լուծումներ, կիսահաղորդչային մտավոր սեփականություն և նախագծման ծառայություններ: Այն սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին, ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլո•իաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց անմիջապես հետո: Ժամանակի ընթացքում Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) դարձել է ընկերության խոշորագույն ստորաբաժանումներից մեկը, որը գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներ է իրականացնում էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA), արտադրության համար նախագծման և մտավոր սեփականության (IP) մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերությունում աշխատում են մի քանի հարյուր որակյալ ճարտարագետներ, և ընկերությունը ՏՏ ոլորտում խոշորագույն գործատուներից մեկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորված մասնագետներով ապահովելու նպատակով ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում և առաջատար ու հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի, այդ թվում`  Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական պետական (սլավոնական) համալսարանի, ինչպես նաև Մոսկվայի Էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ:  Բացի այդ, ընկերությունը հետևողականորեն խթանում է հասարակայնության հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ` հովանավորելով ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին շնորհվող ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևը, անցկացնելով երիտասարդ մասնագետների և ուսանողների մրցույթներ, կազմակերպելով ԶԼՄ-ների հրապարակումներ, բարեգործական  կամավոր աշխատանքներ: Սինոփսիս-Արմենիա ՓԲԸ գտնվում է Երևանում: Սինոփսիսի գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում: Ընկերությունն ունի ավելի քան 65 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում եւ Հնդկաստանում:

Դիտվել է 1656 անգամ:
Print Friendly

Leave a Reply