Հուլիսի 10-ին բացվելու է Երևան Բաթումի երկաթգիծը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 4, 2009 16:31

shaydulin-1«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինն այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնել է, որ Երևան Բաթումի երկաթգիծը կսպասարկի 20 վագոնից բաղկացած գնացք: Հատուկ վագոնի տոմսը սահմանված է 21.500 դրամ, կուպեն` 10.700, պլացկարդը` 6.700 դրամ:

«Իրականացվող բոլոր աշխատանքներն ուղղված են հիմնականում երկաթուղային գծերի շահագործմանը, ինչպես նաև քարշաշարժիչ ենթակառուցվածքների նորացմանը»,- ասում է Շայդուլինը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% բաժնետոմսերով դուստր ընկերություն է: Այն 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ-ին` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008թ.-ի փետրվարի 13-ին: Կառավարման ժամկետը կարող է երկարաձգվել 10 տարով:

Շայդուլինը խիստ կարևոր է համարում է կադրային քաղաքականությունը: Ըստ այդմ, 2009թ.-ին ընկերությունը հիմնական մասնագետների աշխատավարձերը բարձրացրել է 23-24 տոկոսով: Ընկերության վճարած միջին աշխատավարձը 115.000 դրամ է: (Մեքենավարի աշխատավարձը` 193.000 դրամ, իսկ գիծը սպասարկող վարպետինը` 126000 դրամ):

Ըստ Շայդուլինի` նախորդ տարվա համեմատ, այս տարվա առաջին 4 ամիսների կտրվածքով ներհանրապետական բեռնաշրջանառությունը մեծացել է 36 տոկոսով, իսկ արտաքին բեռանաշրջանառության ոլորտում գրանցվել է 13 տոկոս անկում, որից 7 տոկոսը կազմում է ներմուծումը:

untitled-12Նախորդ տարվա եռամսյակի համեմատ` երկաթուղային ուղևորաշրջանառությունը մեծացել է 46 տոկոսով:

Հունիսի 12-ին Երևան կայցելի «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ տնօրենների խորհրդի ղեկավար Վլադիմիր Յակունինը` մասնակցելու երկաթուղային ցուցահանդեսի, որտեղ նախատեսված է հանդիպում Հայաստանի արտադրողների և հիմնական բեռնափոխադրողների հետ: Նախատեսված է նաև շրջայց Երևան-Մասիս երկաթուղային հատվածում, որտեղ կներկայացվի վերանորոգված կայարանի նոր համակարգը:

Դիտվել է 1996 անգամ:
Print Friendly

Leave a Reply