Ի՞նչ է մտածում Նիկիտա Սիմոնյանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 3, 2011 19:05

Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը վաղը  Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների ֆուտբոլային մրցամարտից առաջ հայտնել է, որ իր կարծիքով կհաղթի Ռուսաստանի հավքականը: Նա գտնում է, որ մարտի 26-ին կայացած թիմերի երևանյան խաղում Ռուսաստանի ներկայացուցիչները ջանք չեն թափել, խաղացել են իրենց 75 տոկոս հնարավորություններով, իսկ այս անգամ նրանք պետք է ցուցադրեն իրենց լավագույն խաղը: «Հաշվի առնելով իմ ազգությունը` ինձ հաճախ են հարցնում, թե ում եմ երկրպագում: Իսկ ո ՞ւմ կարող է երկրպագել Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահը: Ես ցանկանում եմ, որ խմբում առաջին տեղը գրավի Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի հավաքականը թող լինի երկրորդը»,-ասել է Սիմոնյանը:

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply