Առայժմ անորոշ վիճակում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 3, 2011 18:47

Դիլիջանի «Իմպուլս» ֆուտբոլային ակումբից հեռացան հարձակվողներ Հովհաննես Գոհարյանը և Ալբերտ Հովակիմյանը:
Գոհարյանը մտադիր է ելույթները շարունակել արտասահմանում:  Հովակիմյանի հետագա ճակատագիրն առայժմ անորոշ  է: Գոհարյանը և Հովակիմյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սաներ են ու ժամանակին հանդես են եկել  Երևանի «Փյունիկում»: Ի դեպ, Գոհարյանը Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Իմպուլսի» կազմում խփել է 4 գնդակ և ակումբի լավագույն ռմբարկուն է։ Թե նրա բացակայությունը ինչպես կանդրադառնա թիմի մրցելույթներին, կպարզվի առաջիկայում:

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply