ԱՄՆ-ում մահացել է Ջեկ Գևորգյանը` “բժիշկ մահ” մականունով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 3, 2011 18:27

Նախկին բժիշկ Ջեկ Գևորգյանը, որ հայտնի է “բժիշկ մահ” մականունով, մահացել է ամերիկյան William Beaumont հիվանդանոցում, որը գտնվում էր Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքի մոտ, այսօր առավոտյան: Մահվան պատճառը թոքային զարկերակի թրոմբն է եղել: Մայիսի կեսին 83-ամյա բժիշկը հոսպիտալացվել էր երիկամային հիվանդության ու պնևմոնիայի կասկածով:

Ջեկ Գևորգյանը 1999-ին դատապարտվել էր ազատազրկման` մահամերձ հիվանդների տառապանքներին վերջ դնելու համար: Նրա օգնությամբ կյանքին հրաժեշտ է տվել ավելի քան  130 ԱՄՆ բնակիչ: Նա բանտում անցկացրեց 8 տարի ու լավ վարքի շնորհիվ ազատ արձակվեց (“բժիշկ մահի” մասին նյութ կարող եք կարդալ “Անկախի”  կայքում`”Մահվան խորհրդատուն. Հիվանդն ինքն է որոշում, երբ հեռանալ”):

 

Դիտվել է 1560 անգամ:
Print Friendly

Leave a Reply