Հանդիպել են վթարային շենքի բնակիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 3, 2011 17:14

Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի հ.15 շենքի բնակիչների վերաբնակեցման հետ կապված խնդիրների կարգավորման նպատակով վարչական շրջանի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Առաքելյանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռ. Հովսեփյանի, քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման  վարչության պետ Ա. Ամյանի, համապատասխան մասնագետների, ինչպես նաև  Շինարարների փողոցի հ.15 շենքի բնակիչների մասնակցությամբ։

Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի հ.682 որոշման համաձայն՝   վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցումը իրականացվում է պետական միջոցների հաշվին բազմաբնակարան շենքերում բնակարանների տրամադրման միջոցով, ինչպես նաև հանգամանքը, որ Երևան քաղաքում առկա է վթարային ֆոնդ, որոնց բնակիչների վերաբնակեցումը առաջնահերթ է, իսկ պետական միջոցներով կառուցված բնակարանների թիվը վերաբնակեցում կազմակերպելու հնարավորություն չի տալիս, քաղաքապետարանը պատրաստակամություն հայտնել է Երևան համայնքի միջոցներով կատարել Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Շինարարների փողոցի հ.15 վթարային քանդման ենթակա շենքի բնակիչների վերաբնակեցման աշխատանքները։

Բնակիչների մասնակցությամբ քննարկման ժամանակ նրանց առաջարկվել են  տարբերակներ, համաձայն որոնց, այն բնակիչները, ովքեր կցանկանան անմիջապես վերաբնակեցվել, կստանան պետական միջոցների հաշվին կառուցված և Երևան համայնքին տրամադրված տարբեր վարչական շրջաններում գտնվող բնակարաններ։ Իսկ նույն վարչական շրջանում վերաբնակվել ցանկացող քաղաքացիների հետ կկնքվեն պայմանագրեր, որոնց համաձայն նրանք բնակարան կստանան Սիսակյան փողոցի 22 հասցեում կառուցվող նոր բազմաբնակարան շենքից։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2012 թվականի սեպտեմբերին։

 

Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply