Առաջին անգամ New York Times-ի գլխավոր խմբագրի պաշտոնը կին կզբաղեցնի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 3, 2011 14:43
New York Times ամերիկյան թերթի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր խմբագրի պաշտոնում կին կնշանակվի. նա Ջիլ Աբրամսոնն է եւ այդ պաշտոնը կզբաղեցնի սեպտեմբերից, ասված է պարբերականի կայքում։
Աբրամսոնը 2003 թվականից եղել է գլխավոր խմբագիր Բիլ Քելլերի տեղակալներից մեկը։ Քելլերը մտադիր է դառնալ New York Times Magazine-ի հաստիքային աշխատակից։ Ինչպես հայտնվում է հաղորդագրության մեջ, նշանակումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 6-ից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշենք, որ New York Times թերթը 1851 թվականի սեպտեմբերի 18-ին հիմնադրվել է լրագրող եւ քաղաքական գործիչ Հենրի Ջարվիս Ռեյմոնդի կողմից։
Ներկայումս այն ԱՄՆ-ում ամենահեղինակավոր պարբերականն է The Wall Street Journal-ից եւ USA Today-ից հետո։






Facebook
Tweet This
Email This Post
