Լրատվամիջոցներ. Բուրջանաձեի ամուսինը թաքնվում է Հայաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 3, 2011 14:33

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի ամուսինը` ՆԳ նախկին փոխնախարար Բադրի Բիցաձեն թաքնվում է Հայաստանում, գրում է վրացական «Ռեզոնանսի» պարբերականը:

Թերթը մանրամասները չի հաղորդում, սակայն, վկայակոչելով սեփական աղբյուրները, նկատում է, ո Բիցաձեն լքել է Վրաստանը դեռ կիրակի:

Նշենք, որ Բիցաձեին մեղադրել են իշխանություններին զինված դիմադրության եւ զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն տարածել էր ընդդիմադիրների հեռախոսազրույցը, որտեղ նրանք քննարկում էին ոստիկանության դեմ պայքարի մարտավարությունը: Մայիսի 26-ից Բիցաձեի գտնվելու վայրն անհայտ է: Նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում:

Բուրջանաձեն ամուսնու դեմ մեղադրանքների առաջադրումը սարքված է համարել եւ հրաժարվել է գրավ մուծել նրա համար:

news.am

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply