ԵՊՀ բակում ծառն ընկել է անցորդների վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 3, 2011 13:02
Հունիսի 2-ին՝ ժամը 23.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով, Երևանի պետական համալսարանի բակում ծառ է շրջվել` վնասելով անցորդներ`1967թ.-ին ծնված Սամվել Դանիելյանին,1969թ.-ին ծնված Գայանե Դանիելյանին և 1999թ.-ին ծնված Սոնա Դանիելյանին:
Տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց,որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել:






Facebook
Tweet This
Email This Post
