Բարդին ընկել է մեքենայի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 3, 2011 12:58

Հունիսի 2-ին՝ ժամը  21.15-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում` «Լիդեր» խանութի հարակից տարածքում ծառ է շրջվել և ընկել հարակից բնակելի տնակի և ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ 14մ բարձրությամբ չորացած բարդին շրջվել է Մ.Խաչատրյանին պատկանող թիվ 158/344 տնակի վրա, որից մի հատված պոկվել և ընկել է հարակից կայանված «Մոսկվիչ ԻԺ-412» մակնիշի 19 ՏՏ 960 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա` ջարդելով դիմապակին և  վնասվելով թափքը:

Դեպքի մասին հաղորդվել է Գյումրիի քաղաքապետարան:

 

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply