Քամին վնասել է շենքերի տանիքները Վարդենիսում և Չարենցավանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 3, 2011 12:37

Հունիսի 2-ին` ժամը 17.55-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով պոկվել և շուռ են եկել Կոտայքի մարզի  Չարենցավան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի տանիքի թիթեղները:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Տեղում պարզվել է, որ վնասվել է տանիքը`300 քմ մակերեսով , որից 200 քմ-ն հրշեջ-փրկարարների ուժերով ապամոնտաժվել է: Պարզվել է, որ վնասվել են նաև թիվ 5 և 2 միջնակարդ դպրոցների, 6-րդ թաղամասի թիվ 24 շենքի տանիքները և պոկվել են հաստոցաշինական գործարանի հանրակացարանի տանիքում տեղադրված 3 ալեհավաք:

Օպերատիվ խումբը և մարտական հաշվարկը մեկնել են նշված հասցեներով. հրշեջ-փրկարարների ուժերով ապամոնտաժվել են թիվ 5 դպրոցի տանիքից՝ 40, թիվ 2 դպրոցի տանիքից՝ 25 քմ մակերեսով երկաթյա թիթեղներ, թիվ 24 շենքի ճաղավանդակը` 4,5 քմ մակերեսով և  հաստոցաշինական գործարանի հանրակացարանի տանիքում տեղադրված 3 ալեհավաք:

Նույն օրը տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով, վնասվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Աթաբեկյան փողոցի թվով 10 սեփական տների տանիքները: Վնասի չափերը ճշտվում են: Դեպքի մասին տեղեկացվել է Վարդենիսի քաղաքապետը:

 

 

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply