Կանայք առաջ են անցնում տղամարդկանցից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 3, 2011 12:29

Հայտնի է, որ ժամանակակից կինը շատ բաներում է ցանկանում առաջ անցնել տղամարդուց: Մասնագետներին հաջողվել է պարզել, որ ասվածը վերաբերում է նույնիսկ օրգանիզմի  ֆիզիոլոգիական առանձնահատկություններին:

Մասնավորապես, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի հետազոտողները եզրակացրել են, որ վերջին երեքհարյուրամյակում «թույլ» սեռի ներկայացուցիչների գանգն իր չափսերով  բավականին մեծացել է, ինչն առաջներում հատուկ չէր կանացի կմախքին:

Հարկ է նշել, որ տղամարդու գանգը նույնպես այդ ժամանակաընթացքում մեծացել է,  սակայն կնոջ դեպքում այդ ցուցիչը նշանակալի է. հնարավոր է, որ դրանում դեր են խաղացել սնունդը, կենսապայմաններն  ու հասարակության մեջ կնոջ դերի փոփոխությունները:

 

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply