Տրակտորը մնացել էր վարարած գետի կենտրոնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 3, 2011 12:16

Հունիսի 2-ին` ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում` «Տ-130» մակնիշի տրակտորը, Եղեգիս գետի վարարման հետևանքով աստիճանաբար շրջվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Տեղում պարզվել է, որ տրակտորիստ  Բ.Ստեփանյանը մինչև մայիսի 31-ը կատարել է գետի հունի ուղղման աշխատանքներ: Հունիսի 1-ին գետի վարարման հետևանքով տրակտորը հայտնվել է գետի մեջտեղում:

Փրկարարների օգնությամբ Բ.Ստեփանյանը տեղափոխվել է  տրակտորի մոտ և մեքենան  վարելով դուրս է բերել գետից:

 

 

 

Դիտվել է 1520 անգամ:
Print Friendly

Leave a Reply