Շրջված մեքենայի վարորդը գիտակցության չգալով մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 3, 2011 12:01

Հունիսի 3-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության  Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել  մի տղամարդ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ին, 50-ամյա Յուրիկ Ավետիսյանը վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Վանաձոր-Երևան ճանապարհի 120-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով`  մահացել է:

Ոստիկանությունից  տեղեկացնում են,որ կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply