Եմենում 100-ից ավել գրոհային է սպանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2009 13:55

yemen_Եմենի իշխանությունները հայտարարել են, որ ապստամբշիաների դիրքերի վրա կառավարական զորքերի հարձակման հետևանքով 100-ից ավել գրոհային է զոհվել· այդ թվում և նրանց ղեկավարներից 2-ը· այս մասին հաղորդում է «BBC»-ն:

Իշխանությունները հայտարարել են, որ գտել են 100 դիակ· այդ մարդիկ, ըստ ամենայնի, գրոհի ժամանակ փորձել են լքել հարձակման ենթարկված բնակավայրը:

Երկու շաբաթ առաջ սկսված հատուկ գործողությունում ներգրավված են եղել տանկեր, հրետանին և ռազմական ավիացիան:

Գրոհայիններն իրենց հերթին հերքում են իրենց ղեկավարների մահվան մասին լուրերը և պնդում, որ մեծամասամբ զոհվել են խաղաղ բնակիչներ:

Եմենի կառավարությունը պայքարում է շիա գրոհայինների դեմ, ովքեր մեծամասամբ սունի մահմեդականներով բնակեցված Եմենի հյուսիսում փորձում են հաստատել շիա մահմեդական ուղղության օրենքները: Բացի այդ, Եմենի նախագահը գրոհայիններին մեղադրել է կառավարությունը փոխելու փորձի մեջ:

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply