Ռուսերենի օրվան նվիրված միջոցառումներ ՄԱԿ-ում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 3, 2011 11:00
Հունիսի 6-ին ժամը 16:00-ին ՄԱԿ-ի ճեմասրահում տեղի կունենա ՄԱԿ-ում ռուսերենին նվիրված միջոցառում: Կազմակերպիչներն են ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը և Հայաստանում ՌԴ դեսպանությունը և «Երիտասարդ թարգմանիչների միավորումը»:
Միջոցառումը նվիրված է ՄԱԿ-ում ռուսերենի օրվան: Այն նպատակ ունի բարձրացնել ՄԱԿ-ի յուրաքանչյուր պաշտոնական լեզվի պատմության, մշակույթի և ձեռքբերումների հանդեպ հարգանքն ու իրազեկվածությունը:
Միջոցառմանը ներկա կլինեն ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և այլոք:






Facebook
Tweet This
Email This Post
