Ուդմուրտիայում պայթյունների պատճառով տարհանվել է 28 հազար մարդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 3, 2011 10:43
Ավելի քան 28 հազար մարդ է տարհանվել ՌԴ Ուդմուրտիայի զինամթերքի պահեստում սկսված պայթյունների պատճառով: Ինչպես տեղեկացվել է, ներկայումս պայթյունների հաճախականությունն արդեն նվազել է և մոտակա բնակտարածքների համար վտանգ այլևս չկա:
Վերջին տվյալների համաձայն, տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով բժշկական օգնության է դիմել 28 մարդ, որոնցից 8-ը հոսպիտալացվել է: Պայթյունները սկսվել էին պահեստներից մեկում ծագած հրդեհի պատճառով:






Facebook
Tweet This
Email This Post
