Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը կխաղա առաջատարի հետ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հունիսի 3, 2011 10:23
Գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Կասպարովը վստահ են խաղում Հնդկաստանի Օրիսա նահանգի Բհուբանեսվար քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում: Նրանք 6 հնարավորից վաստակել են 5-ական միավոր: Հայ շախմատիստները միայն կես միավորով են ետ մնում առաջատարից` Հնդկաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Չանդրան Պաչանաթանից: Միջազգային վարպետ Տատյանա Կասպարովան ունի 3,5 միավոր: Հերթական` 7-րդ տուրում Պետրոսյանն սպիտակներով կխաղա Պաչանաթանի հետ:
Դիտվել է 1028 անգամ:





Facebook
Tweet This