Հաղթեցին տանտերերի հավաքականին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 3, 2011 10:12

Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում շարունակվող ֆուտբոլի աշխարհի վետերանների առաջնությունում Հայաստանի հավաքականը երկրորդ խաղում 2:1 հաշվով հաղթել է Թայլանդի առաջին հավաքականին: «Ա» խմբի մրցաշարի մյուս խաղում Ավստրալիայի թիմը 2:1 հաշվով առավելության  հասավ Թայվանի թիմի նկատմամբ: Հայաստանի ֆուտբոլի վետերանները վերջին խաղում հանդիպելու են Ավստրալիայի թիմի հետ: Հայաստանի ֆուտբոլի վետերանների հավաքականի մարզիչն է Երևանի «Արարատ» թիմի նախկին խաղացող Արմեն Սանամյանը:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply